fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում ցունամիից տուժած շրջաններից ավելի քան 17 հազար մարդ է տարհանվել

Ինդոնեզիայի իշխանություններն ավելի քան 17 հազար մարդ են տարհանել ցունամիից տուժած շրջաններից, որն առաջացել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումից, հայտնել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն: 

«Նրանք մշտական բնակության վայրեր կվերադառնան միայն ողբերգության հետևանքների վերացումից, իրենց տների ու ենթակառուցվածքի վերականգնումից հետո, որոնք ավերել է ցունամին», – Նուգրոհոյի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:  

Ցունամիից տուժած Զոնդյան նեղուցում՝ տուժած գոտում, պահպանվում են եղանակային բարդ պայմանները: Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ դրանք կարող են հերթական սեյսմիկ ակտիվությունն առաջացնել այս շրջանում և հանգեցնել Անակ-Կրակատաու հրաբխի նոր ժայթքման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ