Ինդոնեզիայում առաջին անգամ խորհրդարանը կին խոսնակ ունի

Ամենադիտվածներ

972309

Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի (Ինդոնեզիայի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել: Ինչպես փոխանցում է The Jakarta Post թերթը, նա Փուան Մահարանին է՝ ժամանակակից Ինդոնեզիայի հիմնադիրներից մեկի՝ Ազգային հերոս Սուկառնոյի թոռնուհին։

«Վերջապես, 74 տարի անց երկրի խորհրդարանը կին է գլխավորելու: Հույս ունեմ, որ դա հանրապետության բազմաթիվ կանանց համար օրինակ կդառնա․ նրանք չպետք է վախենան իրենց դրսևորել տարբեր բնագավառներում»,-ասել է 46-ամյա Փուանը:

Նրա 72-ամյա մայրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, երկրում խոշորագույն՝ Ինդոնեզիայի պայքարի ժողովրդավարական կուսակցության առաջնորդն է:

Փորձագետների կարծիքով՝ նոր խոսնակը, որը մինչև վերջին ժամանակներն զբաղեցնում էր մարդկային ներուժի զարգացման և մշակույթի հարցերի համակարգող նախարարի պաշտոնը, դարձել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու գլխավոր թեկնածուներից մեկը: Բացի դրանից՝ քաղաքագետները նշում են, որ Փուանը 2020 թվականին իր մորը կփոխարինի երկրի խոշորագույն կուսակցության նախագահի պաշտոնում, որը, ապրիլյան ընտրությունների արդյունքներով, առավել մեծ թվով տեղերէէ ստացել նոր խորհրդարանի կազմում:

Սուկառնոն երկիրը ղեկավարել է 1945-1967 թվականներին, նրա դուստրը՝ Մեգավատի Սուկառնոպուտրին, դարձել է հանրապետության առաջին կին նախագահը, այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2001-ից 2004 թվականն ընկած ժամանակաշրջանում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ