Ինդոնեզիայում գտել են էգ օրանգուտանի, որը ողջ է մնացել՝ ստանալով օդաճնշական զենքով հասցված 74 վերք: Այդ մասին գրել է The Straits Times հրատարակությունը:
Նշվում է, որ կենդանուն գտել են Աչեխի նահանգում․ այն ֆերմայից ոչ հեռու, որտեղ, ենթադրաբար, նրա վրա կրակել են օդաճնշական զենքով:
Նաև նրա հետ գտել են ձագին, որը չի փրկվել: «Օրանգուտանները եկել են տնկադաշտ և դրա տիրոջ կողմից ընկալվել որպես սպառանալիք»,- մեջբերում է հրատարակությունը տեղի բնության պահպանության գործակալության պետի խոսքից: Այս պահին էգ օրանգուտանը, որին Հոուպ են կոչել, աստիճանաբար վերականգնվում է և սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Նաև նշվում է, որ օրանգուտաններն այժմ անհետացման սպառնալիքի տակ են, իսկ դրանց պոպուլյացիան արագ տեմպերով կրճատվում է: Այս պահին աշխարհում մնացել է այդ տեսակի շուրջ 100 հազար առանձնյակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: