Bloomberg-ի հաղորդմամբ՝ Ինդոնեզիայում կայացած միաժամանակ նախագահական և օրենսդիր մարմինների ընտրությունների ժամանակ գերհոգնածությունից 139 ընտրական հանձնաժողովի անդամ և ոստիկան է մահացել, ինչպես նաև 500 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Մահացածների ու հոսպիտալացվածների մեծ մասի աշխատանքային օրը սկսվել է վաղ առավոտյան ժամը 05:00-ին և ավարտվել մեկ օր հետո:
Ընտրություններին մասնակցել է գրեթե 245.000 թեկնածու, իսկ ընտրական գործընթացի կազմակերպման գործում ներգրավված է եղել ավելի քան 7 մլն մարդ: