Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ քննարկել են իրավական հարցեր՝ սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Նա նաև հավելեց, որ զրույցն անցել է ջերմ մթնոլորտում:
«Հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,- նշեց նա:
Անդրադառնալով տեղեկություններին, որ ոչ բոլոր խմբակցությունների համար է նախընտրելի թեկնածու՝ Հովհաննիսյանն ասաց, որ իրեն չընտրելու պատճառ չի տեսնում: