Հավանաբար, Մեսսին լավագույնն է վերջին 15 տարում: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը։
«Մեսսիի հետ խաղալը զարմանալի է․ դա իրոք ինչ-որ առանձնահատուկ բան է, չէ՞ որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
Յուրաքանչյուր ժամանակաշրջանում եղել են առանձնահատուկ ֆուտբոլիստներ: Իմ կարծիքով, Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Հիանալի էր վերջին 6 տարում նրա հետ հանդես գալը»,-ասել է Ռակիտիչը։
Անդրադառնալով Ռոնալդուին՝ նա նշել է, որ կցանկանար խաղալ նրա հետ։
«Չէ՞ որ նա ևս գլխավոր ֆուտբոլիստներից է պատմության մեջ: Ինձ դուր է գալիս նրա խաղին հետևելը, այն ամենին, ինչ նա անում է «Յուվենտուս»-ում: Նրան բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն եմ համարում»,-նշել է Ռակիտիչը։ Այս մասին հաղորդում է Bleacher Report-ը:
Խորվաթ ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ կցանկանար միևնույն թիմում լինել իր ընկերոջ՝ «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի հետ:
Ռակիտիչը «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2014 թվականից։