Սպորտ

Ինձ համար առաջնայինը թիմային հաղթանակներն են. Ռոնալդու

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր գրանցած ռեկորդի մասին:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ ռեկորդները կարևոր են, սակայն իր համար առաջնայինը թիմային հաղթանակներն են:

«Ֆուտբոլիստը չի կարող ռեկորդներ գրանցել, եթե թիմը չի հաղթում: «Յուվենտուսը» ցանկանում է կատարելագործվել և նորանոր հաղթանակներ տանել»,-նշել է Ռոնալդուն:

Հայտնենք, որ Ռոնալդուն «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում 2 գոլ է խփել, այսպիսով ֆուտբոլիստի ընդհանուր գոլերի թիվը անցել է 50-ը: Ռոնալդուն Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է 50 և ավելի գոլի հեղինակ դառնալ Անգլիայի առաջնությունում, Իսպանիայի առաջնությունում և Իտալիայի առաջնությունում:

Այս մասին տեղեկանում ենք Sky Italia-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ