Ռոջեր Ֆեդերերը խոսել է առաջիկա Մադրիդի մրցաշարից և նշել է, թե որն է իր համար ամենակարևոր մրցաշարը։
«Զգում եմ, որ Մադրիդում կարող եմ խաղալ առանց որևէ ճնշման։ Ի՞նչ ունեմ կորցնելու։ Ես արդեն 3 տարի է՝ գրունտի վրա չեմ խաղացել և վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ «Ռոլան Գարոսին» մասնակցելու եմ«ինչ լինում է, թող լինի» մտքով։ Գուցե հենց նման վերաբերմունքն օգնի հաջողության հասնել։
Կարիերայիս առաջին մրցաշարը եղել է գրունտի վրա և առաջին հաղթանակն է եղել գրունտի վրա։ Այնպես որ՝ գրունտային մրցաշարերն ինձ համար հարազատ են։ Սակայն «Ռոլան Գարոսը» միանգամից չեմ սիրել։ Միշտ առանձնահատուկ սիրել եմ Ուիմբլդոնը։ Իմ կուռքերը՝ Բեկերը, Էդբերգը, Սամպրասը, շատ անգամներ են հաղթել Ուիմբլդոնում, իսկ «Ռոլան Գարոսում»՝ ոչ։ Դրա համար էլ ինձ համար գլխավոր մրցաշարը հենց Ուիմբլդոնն է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է The New York Times-ը։
Նշենք, որ Ռոջեր Ֆեդերերը 2016 թվականից գրունտի վրա հանդես չի եկել։