Ինձ մի պահ թվաց, որ այլևս չեմ տեսնի որդուս, քիչ էր մնում նրան սպանեին. Լիենկեր

Ամենադիտվածներ

Ինձ մի պահ թվաց, որ այլևս չեմ տեսնի որդուս, քիչ էր մնում նրան սպանեին. Լիենկեր

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարրի Լինեկերը իր ինստագրամյան էջում գրառում է կատարել.

«Ինձ մի պահ թվաց, որ այլևս չեմ տեսնի որդուս: Քիչ էր մնում նրան սպանեին ֆուտբոլային հանդիպման ժամանակ»:

Դեպքը տեղի է ունեցել Աշխարհի առաջնության որակավորման փուլի Լիբերիա-Սյեռա Լեոնե խաղի ժամանակ: Լինեկերի որդին հեռուստաընկերություններից մեկի համար ուղիղ  ռեպորտաժ պատրաստելիս է եղել: Այն բանից հետո, երբ Լիբերիայի ֆուտբոլիստը չի իրացրել տասնմեկ մետրանոց հարվածը, զայրացած երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և սկսել են քարերով հարվածել: Նրանք շրջափակել են նաև Լինեկերի որդուն և միայն անվտանգության աշխատակիցն է կարողացել փրկել երիտասարդին:

Իր գրառման մեջ ֆուտբոլիստը հորդորել է, որ մարդիկ ավելի հոգատար լինեն երեխաների հանդեպ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ