ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել անդրադառնալով ընդդիմադիրների մեկ ու կես ամիս տևած ահնազանդության ակցիաների դադարեցմանը:
«Ահա և վերջ. Ընդդիմադիրները գլխիկոր, համակերպված իրենց պարտության հետ, ինքնակամ ու անցնցում գնում են տուն:
Անկասկած, այս 40 օրերի ընթացքում ամուր նյարդեր էին հարկավոր, ինչի համար շնորհակալություն մեր ոստիկաններին՝ օրինականությունն ու կարգուկանոնը պահպանելու համար: Նաև շնորհակալություն մեր քաղաքացիներին՝ պատճառված այդքան անհարմարություններին ըմբռնումով մոտենալու համար»,- գրել է պատգամավորը: