Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Շիրակի մարզում օգոստոսի 23-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, և նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից:
Մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։