Քաղաքականություն

Հայաստանում տվյալները շատ ավելի հասանելի են, քան մեր անձնական տվյալների ապահովությունն է. Գեմաֆին Գասպարյան

ՀՀ ԱՍՀ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․

Հաճախ տարբեր գործընկերներից լսում եմ, որ Հայաստանում հիմա թափանցիկ աշխատանքի և տվյալների անհասանելիության խնդիր կա, այս պնդումը ինձ զարմանալի է թվում, իհարկե, եթե սպասում ենք, որ տվյալները «ծամած» ձեզ կփոխանցվի` գուցե, բայց ես հակառակ պնդումն ունեմ` Հայաստանում տվյալները շատ ավելի հասանելի են, քան մեր անձնական տվյալների ապահովությունն է, ավելին, թափանցիկ աշխատանքը հաճախ թույլ չի տալիս ճիշտ կոմունիկացնել գործը: Հայաստանը գուցե էս իմաստով աշխարհի ամենաթափանցիկ ու տվյալների հասանելիությամբ պետությունն է:
Այլ հարց, որ տվյալների ամբողջականության և փոխտեսանելիության խնդիր առկա է, այս խնդիրը հնարավոր է լուծել, գիտեմ, որ քայլեր արվում են բազաների մասով էլ, համընդհանուր հայտարարագրումը այս խնդիրը կլուծի, միայն թե ոչ այսքան թափանցիկ ու այսքան հասանելի անձնական տվյալների միջոցով )

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ