fbpx
Աշխարհ

Ֆիլիպիններում ՌՕՈւ-ի ինքնաթիռ է կործանվել

Ֆիլիպինների ՌՕՈւ-ի ինքնաթիռ է կործանվել Բաթաան նահանգում, երկու օդաչուները զոհվել են, տեղեկացրել է տեղի Inquirer պորտալը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

«Ֆիլիպինների ՌՕՈւ-ի ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան կործանվել է Փիլար քաղաքում (Բաթաան նահանգ), ինչի հետեւանքով երկու օդաչուները զոհվել են»,- նշվել է պորտալի հաղորդագրությունում։

Խոսքը Marchetti SF260 ինքնաթիռի մասին է, որը սովորաբար օգտագործվում է որպես ուսումնավարժական ինքնաթիռ։

Ականատեսների տվյալներով՝ ինքնաթիռը սկզբում «արագ իջել է», իսկ հետո ընկել բրնձի դաշտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ