Ծնվել է Փերիս Հիլթոնի առաջնեկը

Ամենադիտվածներ

79341874_568956507257212_6393860720554934272_n

Հոլիվուդյան դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնն ունեցել է իր առաջնեկին։ Փոքրիկի լույս աշխարհ գալու մասին Հիլթոնը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։

Դերասանուհին հրապարակել է իր և փոքրիկի ձեռքերի լուսանկարը, որին կից գրել է. «Դու արդեն սիրված ես ավելի քան կարելի է ասել»։

Հիշեցնենք, որ Հիլթոնն ամուսնացել է նոյեմբերին`40-ամյա գործարար Քարթեր Ռեումի հետ։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան աստղեր, օրինակ՝ Էմմա Ռոբերթսը, Էշլի Բենսոնը և երգչուհի Բի բի Ռեքսան։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ