fbpx
Աշխարհ

Ինքնաթիռին հրթիռ չի խփել․ Իրանը հերքում է

Իրանը կոչ է արել ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում՝ ամերիկյան Boeing կորպորացիային, մասնակցել Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությանը, որի հետևանքով զոհվել է 176 մարդ։ Այս մասին հաղորդում է PressTV-ն։

«Ըամաձայն միջազգային կանոնների՝ երկրի, որտեղ տեղի է ունեցել վթարը (Իրան), քաղաքացիական ավիացիայի գործակալության, թռիչքի պիտանիության վկայական տված երկրի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի գործակալության ներկայացուցիչները, օդանավի սեփականատերը (Ukraine International) Airlines), ինքնաթիռ արտադրողը (Boeing Co.) և ռեակտիվ շարժիչներ արտադրողը (CFM International) կարող են մասնակցել հետաքննությանը։ Ուկրաինայի ներկայացուցիչները արդեն Իրանում են։ Մենք կոչ ենք անում Boeing Co.-ին ուղարկել իր ներկայացուցչին՝ մասնակցելու սև արկղերի տվյալների գաղտնազերծմանը»,- ասել է Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Ալի Ռաբիեն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանը ողջունում է հետաքննությանը բոլոր երկրների մասնակցությունը, որոնք կորցրել են իրենց քաղաքացիներին դժբախտ պատահարի հետևանքով։

Ռաբիեն հերքել է Պենտագոնի մեղադրանքները, թե ինքնաթիռը կարող էր խփված լինել հրթիռով։ Նա այդ պնդումներն անվանել է «կառավարության հոգեբանական գործողություն», որը վիրավորում է զոհվածների ընտանիքներին։ Այնինչ, Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին ասել է, որ Իրանն սկսել է ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը միջազգային սկզբունքներին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) սկզբունքներին համապատասխան։ Մուսավին ընդգծել է, որ Իրանը հրավիրել է Ուկրաինային և Boeing Co.-ին մասնակցել հետաքննությանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է փորձագետների մասնակցությունը այն երկրներից, որոց քաղաքացիները զոհվել են աղետի հետևանքով։ Մենք խնդրում ենք Կանադայի վարչապետ (Ջասթին Թրյուդոյին) կամ ցանկացած կառավարության, որը համապատասխան տեղեկություն ունի, հանդես գալ և ներկայացնել այդ տեղեկությունը Իրանում աղետը հետաքննող կոմիտեին»,- նշել է իրանցի դիվանագետը։

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն նույնպես հերքել է պնդումները, որ ինքնաթիռը խփվել է հրթիռով։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ ներկայացուցիչները, իսկ ավելի ուշ՝ Կանադայի վարչապետը հայտարարել էին, թե հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ ինքնաթիռը միտումնավոր խփվել է հրթիռով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ