fbpx
Աշխարհ

Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը ինքնաթիռի մեջ վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը գրառում է կատարել Twitter-ում և հայտնել է, որ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։


Հայտնի է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

«Այսօր առավոտյան Նավալնին Մոսկվա էր վերադառնում Տոմսկից։ Թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Ալեքսեյի մոտ թունավորում է հաստատվել: Հիմա մենք շտապօգնության մեքենայով գնում ենք հիվանդանոց»,- գրել է Յարմիշը։

Մամուլի քարտուղարը հայտնել է, որ թունավորումը կարող է լինել թեյից, քանի որ ընդդիմադիր գործիչը միայն թեյ է խմել:


«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- ասել է Յարմիշը։

Հաղորդվում է, որ Նավալնիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ