fbpx
Աշխարհ

Լիբանանցի փաստաբանը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահի և վարչապետի դեմ

Լիբանանցի փաստաբանը Մայդ Հարբիը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահի և վարչապետի դեմ:


Փաստաբանը հայտնել է, որ պատճառը այն է, որ նախագահը և վարչապետը միջոցներ չեն ձեռնարկել Բեյրութի նավահանգստում պահվող վտանգավոր նյութերը հանելու համար:

Փաստաբան նշել է,  որ նախագահ Միշել Աունը և հեռացող վարչապետ Հասան Դիաբը պայթյունից երկու շաբաթ առաջ քիմիական նյութը պահելու վտանգների մասին նախազգուշացնող զեկույց են ստացել:

«Նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել պայթյունը կանխելու համար»,- ասվում է Հարբայի հայցում:


Հիշեցնենք, որ Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որի հետեւանքով զոհվել է 180 մարդ:

Այս մասին տեղեկանում ենք AP-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ