fbpx
ՏՏ
04:00 20/01/2020

Instagram-ում նոր ֆունկցիա է ավելացել

Instagram-ը նոր գործառույթ է ներկայացրել

Նոր ֆունկցիա է հայտնվել Instagram-ում: Սոցիալայան ցանցի վեբ տարբերակում հայտնվել է անձնական հաղորդագրությունների Direct բաժինը: Նախկինում այս գործառույթը հասանելի էր միայն հավելվածում: Նորամուծությունը սահմանափակ թվով օգտատերերի է հասանելի: Այս նորամուծությունից հնարավոր է օգտվել հունվարի 14-ից:

Նշվում է, որ վեբ-տարբերակում անձնական հաղորդագրությունների բաժինն առանձնապես չի տարբերվի բջջային հավելվածի նույն բաժնից: Օգտատերերը նույն կերպ կկարողանան ստեղծել խմբեր, հավանում տալ մկնիկի երկու հարվածով, համակարգչից ֆայլեր ուղարկել և տեսնել չընթերցված նամակների ընդհանուր քանակը:

Սոցկայքի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր գործառույթը դեռ փորձարկվում է, իսկ արդյո՞ք այն ամբողջապես կներդրվի, պարզ կլինի ավելի ուշ: Հիշեցնենք, որ «Ինստագրամն» արգելել է մինչև 13 տարեկանների գրանցումը սոցկայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ