Facebook ընկերությունը անվտանգ պահպանել է Instagram սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատերերի չծածկագրված գաղտնաբառերը, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունում խոստովանել են, որ Instagram-ում հայտնաբերել են միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր ընթեռնելի ձևաչափում: Facebook-ը խոստացել է տեղեկացնել սոցցանցերից օգտվող բոլոր օգտատերերին, որոնց գաղտնաբառերը ծածկագրված չեն եղել:
«Մեր հետաքննության համաձայն՝ ընկերության աշխատակիցները չեն օգտագործել այդ գաղտնաբառերը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Facebook-ի օգտատերերի տվյալների խոշոր արտահոսք էր տեղի ունեցել: Ցանցում հայտնված ավելի քան 540 միլիոն տարբեր գրառումներ, մեկնաբանություններ, հավանումներ, հաշիվների անվանումներ հրապարակվել էին մեքսիկական Cultura Colectiva թվային հարթակում: