Instagram-ի անձնական հաղորդագրություններ ուղարկելու Direct բաժնում արդեն հնարավոր է փոխանակվել ձայնային հաղորդագրություններով:
Դրանք կարող են տեևել մինչեւ 1 րոպե և չեն անհետանա երկխոսության պատմությունից: Հաղորդագրություն ձայնագրելու համար հարկավոր է սեղմել բարձրախոսի կոճակը:
Գործառույթը հասանելի է iOS և Android համակարգերում և աստիճանաբար հասանելի կդառնա ամբողջ աշխարհում:
Techcrunch-ի փոխանցմամբ, նոր գործառույթը թույլ կտա Instagram-ին մրցակցել Viber, Telegram, Facebook Messenger և WhatsApp մեսենջերների հետ: