fbpx
Սպորտ

Ինտերն այս պահին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է

«Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Ա Սերիայի 21-րդ տուրի հետաձգված խաղում 4-0 հաշվով։ Այսպիսով, միլանյան ակումբը այս մրցաշրջանում այս պահին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է։

«Ինտերն» այս պահին խփել է 67 գոլ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Լիվերպուլը» (63 գոլ) և Մյունխենի «Բավարիան» (63 գոլ)։

Ինտեր — 67 գոլ
Լիվերպուլ — 63 գոլ
Բավարիա — 63 գոլ
Արսենալ — 62 գոլ
Մանչեսթեր Սիթի — 59 գոլ
Բայեր — 59 գոլ
Ժիրոնա — 57 գոլ
Բարսելոնա — 56 գոլ
Ռեալ Մադրիդ — 54 գոլ
ՊՍԺ — 54 գոլ

Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի երկուշաբթի օրը՝ մարտի 4-ին: Սիմոնե Ինձագիի թիմը Ա Սերիայի 27-րդ տուրում սեփական հարկի տակ կհանդիպի «Ջենոային»։ Այս պահին «Ինտերը» 69 միավորով վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ թիմի առավելությունը 12 միավոր է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ