«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի ելույթների մասին:
«5 անընդմեջ հաղթանակը, դա պատահականություն չէ: Նշանակում է ճիշտ մտածելակերպ ունենք: Մեզ շատ աշխատանք է սպասվում, դեռ պետք է աճել: Մենք դեռևս նորեկ ենք այս ծրագրում»,- իտալացու խոսքերն է փոխանցում «ներաձուրիներ»-ի պաշտոոնական կայքը:
Նշենք, որ ներկա պահին «Ինտեր»-ը 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

