Ինտերը երկար ճանապարհ պետք է անցնի, որ հասնի Յուվենտուսի մակարդակին. Կոնտե

Հրապարակող՝

photo (1)

Ամենադիտվածներ

«Ինտերի»գ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի 7-րդ տուրում «Յուվենտուսից» 1-2 հաշվով կրած պարտությունից հետո արժանին է մատուցել մրցակցին:

««Յուվենտուսը» ցույց տվեց իր ամբողջ հարձակողական ներուժը, հանդիպումների վերահսկման իր ողջ փորձը։ Ես չեմ կարող բողոքել տղաներից, քանի որ նրանք տվել են իրենց բոլոր ուժերը, բայց, ինչպես միշտ ասել եմ, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի հասնենք «Յուվենտուսի» մակարդակին՝ փորձի և խաղի վերահսկման առումով:

Մենք պետք է առաջադիմենք, և դա անխուսափելի գործընթաց է, քանի որ մենք մեր ճանապարհի սկզբում ենք։

Ես տեսել եմ վիճակագրությունը, և սա շատ հավասար խաղ էր: Երկու թիմերն էլ շանսեր ունեին, սակայն մեծ ակումբի փորձն ու որակը մեծ տարբերություն ապահովեցին։ Հիասթափված եմ պարտությունից, բայց ոչ այն պատճառով, որ պարտվեցի «Յուվենտուսին»։ Հանում եմ առաջ գլխարկս: Մենք կշարունակենք աշխատանքը։

Այժմ չպետք է համեմատենք մեզ «Յուվենտուսի» հետ ։ Նրանք գտնվում են այլ մակարդակի վրա, բոլոր առումներով: Մենք աշխատում ենք այդ տարբերությունը կրճատելու ողղությամբ, մենք լավ անցկացրեցինք նախորդ վեց խաղերը, բայց չմոռանանք, որ այս բոլոր հանդիպումները մենք անցկացրել ենք 200 կմ/ժ արագությամբ:

Մենք գիտենք, որ եթե մենք ցանկանում ենք հաղթել խաղը, մենք պետք է գնանք 200 կմ/ժ արագությամբ: Մենք չենք կարող արդյունքի հասնել, եթե գնում ենք 80 կմ/ժ-ով», – ասել է Կոնտեն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

Ամենաթարմ