fbpx
Սպորտ

Ինտերը կարող է պաշտոնից հեռացնել Սպալետիին հենց այս շաբաթ

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան Ա Սերիայի 22-րդ տուրում «Բոլոնիայից» կրած պարտությունից հետո (0:1) հանդիպում է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ:

Ըստ տարածված տեղեկությունների՝ Սպալետիին հասկացրել են, որ եթե «Պարմայի» հետ հաջորդ խաղում անհաջողությունը կրկնվի, համապատասխան հետևություններ կարվեն դրանից:

«Ինտերը» կորցրել է հաջողությունը նախորդ երեք հանդիպումներում, այդ թվում՝ դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից: Բացի այդ, թիմը 2019 թվականի ընթացքում դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել Ա Սերիայում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ