«Ինտերը» «Չելսիի» առաջ պայման է դրել՝ հայտնելով, որ չի պատրաստվում 8 մլն եվրոյից ավելին վճարել Ռոմելու Լուկակուի վարձակալության համար։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում «ներաձուրիներն» առաջարկել էին 5 մլն եվրո (2 մլն էլ նախատեսված էր հավելավճարների տեսքով), սակայն «ազնվականները» պահանջել են 10 մլն:
Նշվում է, որ հիմա միլանյան ակումբը հայտնել է վերջնական գումարի չափը՝ հույս հայտնելով, որ պատասխան կստանա սեղմ ժամկետում: