ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում վնասատուների դեմ պայքարով զբաղվող ընկերությունը սեփականատերերին առաջարկում է 2000 դոլար, եթե նրանք համաձայնեն թույլ տալ 100 խավարասերի մուտքն իրենց տներ: Այս մասին հայտնել է Oddity Central-ը։
Նշվում է, որ խոսքը The Pest Informer ընկերության մասին է, որի նպատակն է իրական կյանքի պայմաններում փորձարկել նոր տեխնիկան՝ հասկանալու համար արդյոք կկարողանա՞ն երեսուն օրում 100 խավարասեր վերացնել:
Ըստ պայմանագրի փորձարկման ամբողջ գործընթացը պետք է տեսանկարահանվի:
Ընկերության նախագահը պատմել է, որ իրենք արդեն ստացել են 2200 դիմում:
