Մերձավոր Արևելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետևանքն է: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Times Now-ին տված հարցազրույցում
Զարիֆը նշել է, որ իր «կոպիտ» վերաբերմունքի պատճառով ԱՄՆ-ը չի փորձել պարզել սեփական սադրանքի մանրամասները և բարդությունները։
«ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ամբողջ աշխարհում, ներառյալ հնդկական 430 քաղաքներում, բողոքի ցույցեր են անցկացվել»,-հայտարարել է նա։
Միաժամանակ, նրա խոսքով, ԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպություններում Սոլեյմանիի սպանությունը տոնել են։
Իրանի արտգործնախարարը հավելել է, թե սպասում է, որ Հնդկաստանը դրական դեր կխաղա տարածաշրջանում։