Աշխարհ

ԻՊ-ը հայտնել է Իսրայելը իր հարձակումների թիրախ դարձնելու մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ ծրագիր ունի Իսրայելը իր հարձակումների գլխավոր թիրախ են դարձնում: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով զինյալների աուդիոհաղորդագրությունը:

Նշվում է, որ այսպիսի հայտարարության պատճառը Մերձավոր Արևելքում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրն է, որն անվանում են «դարի գործարք»: Սրա հետ կապված ահաբեկիչները սպառնացել են հարձակումները վերականգնել և իսրայելական բնակավայրերը վերածել հրթիռների և քիմիական զենքի փորձարկումների հրաձգարանի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ «դարի գործարքը» քննարկել էին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ: Կարգավորման ծրագրի մանրամասները հրապարակվելու են ավելի ուշ:

Այսպես կոչված, «դարի գործարքը»՝ ուղղված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը, Սպիտակ տունը ներկայացրել էր 2019 թվականի ապրիլին: ԱՄՆ-ն նախատեսում է բաժանել Երուսաղեմը և ստեղծել պաղեստինյան պետություն: Հունիսի 23-ին առաջարկվել էր այս ծրագրի իրականացման համար հատկացնել 50 մլրդ դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ