fbpx
Արցախ
21:30 28/01/2020

Հայրենիքի պաշտպանությունը սկսում է զինծառայողների պաշտպանությունից․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ:

Անգնահատելի է Հայոց բանակի դերը մեր ժողովրդի ոչ միայն անվտանգության, այլև արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: Առանց հայրենյաց պաշտպանների շարունակական նվիրման՝ մենք հնարավորություն չէինք ունենա այժմ մտածել պետության ներսում մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության մասին:

Մյուս կողմից, քանի որ զինված ուժերը կենդանի օրգանիզմ է, դրանում ևս պետք է երաշխավորված լինեն մարդու հիմնարար իրավունքները: Դա Հայոց բանակի մարտունակության գլխավոր երաշխիքներից է՝ պատշաճ պատրաստականության ու սպառազինության հետ միասին: Հայրենիքի պաշտպանությունը սկսում է զինծառայողների պաշտպանությունից ու արժանապատիվ ծառայությունից: Ուստի, իմ մշտական ուշադրության ներքո է գտնվում զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը:

Երախտապարտ եմ բոլորին, ովքեր անգամ ամենափոքր ներդրումն ունեն Հայոց բանակի ձևավորման ու կայացման և հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործում առ այսօր և հավետ:

Լուսանկարում՝ Ապրիլյան պատերազմի հերոսներ Մարատ Պետրոսյանի, Գևորգ Մանուկյանի և Նարեկ Մալխասյանի հետ»:

Սիրելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրվա…

Gepostet von Artak Beglaryan am Montag, 27. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ