Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, Արենիի Ագարակաձոր բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ վարժանքն իրականացվելու է ժամը 10:00-ից 14:00-ը։
Ըստ աղբյուրի՝ գործարկվելու են բնակավայրի շչակները։
Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։