Իրանն ու Բահրեյնը կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Ամենադիտվածներ

Իրանն ու Բահրեյնը կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Իրանն ու Բահրեյնը կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը։

Բահրեյնը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2016 թվականին Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումների պատճառով:

Այս տարվա մարտին Թեհրանն ու Էր Ռիադը հայտարարեցին, որ կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները։ Հունիսի 6-ին Իրանը վերաբացեց իր դեսպանատունը Սաուդյան Արաբիայում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ