fbpx
Աշխարհ

Իրանը հերքել է Թրամփի մահափորձի մեղադրանքները

Esmail Baghaei

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային արձագանքել է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությանը, որում նշվում է, թե Իրանը փորձել է կազմակերպել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սպանությունը։ Նա հայտարարել է, որ այս մեղադրանքները «կեղծ ու անհիմն» են։

Բաղային ընդգծել է, որ Իրանի դեմ նման մեղադրանքները շարունակաբար կրկնվում են, սակայն ապացույցներ չկան։ Նա այս մեղադրանքները համարել է ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների սրման նպատակով կազմակերպված դավադրություն։

Մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Իրանը հավատարիմ է իր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով բոլոր օրինական միջոցները, թե՛ ներսում, թե՛ միջազգային մակարդակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ