Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների կապակցությամբ անհանգստություն է հայտնել

Հրապարակող՝

USA v Japan: Final – FIFA Women’s World Cup 2015

Ամենադիտվածներ

Isna.ir լրատվական կալյքը հայտնում է, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների կապակցությամբ անհանգստություն է հայտնել։

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Twitter-ի իր էջում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին գրառում է կատարել։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումները սպառնալիք են երկու երկրների շահերի և տարածաշրջանի կայունության համար։ Ճգնաժամից դուրս գալու միակ ուղին խնդիրների քաղաքական կարգավորումն է՝ կողմերի շահերի ու տարածքային ամբողջականության հաշվի առմամբ։ Իրանի իսլամական հանրապետությունը չի հապաղի որևէ օգնություն ցուցաբերել այս հարցում՝ հաշվի առնելով անցյալում իրականացված միջնորդությունը և հարևանների հետ հարաբերությունները»,- ասված է գրառման մեջ։

Ամենաթարմ