Լույս փետրվարի 14-ն Իրանի հարավ-արևմտյան մասում պայթյուններ և հրդեհ են տեղի ունեցել երկու գազատարների վրա։ Երկրի նավթի նախարար Ջավադ Օուջին ասել է, որ Իսրայելն է իրականացրել դիվերսիա, սակայն այն ձախողվել է, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նավթի նախարարության ղեկավարն ասել է, որ վնասվել է միայն երկու գազատար, և մատակարարման խափանումը ժամանակավոր է եղել։
Նախարարի խոսքով՝ Իրանի գազատրանսպորտային համակարգն այժմ աշխատում է բնականոն հունով։ Նրա խոսքով, բոլոր ծառայությունները նախապատրաստված են եղել նման հարձակումների համար, և գազատարներն արագ վերանորոգվել են։