Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնում է, որ երկիրը մինչև փետրվարի 19-ը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը:
Նշենք, որ միջոցն գործողության մեջ էր դրվել 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ երկու շաբաթ ժամկետով, առողջապահության նախարարության և Կորոնավիրուսի դեմ ազգային շտաբի պահանջով:
Հայտարարության մեջ նշվում է, որ բացի չեղարկումից՝ այլ երկրներից, հատկապես եվրոպական, կցորդային չվերթները լիովին սահմանափակվել են ու վերահսկվում են, և այդ սահմանափակումները շարունակվում են մինչև հետագա ծանուցումը:
Այս մասին տեղեկանում ենք Mehr-ից:
