fbpx
Աշխարհ

Բելառուսում Ուկրաինային սահմանակից երեք շրջաններում սահմանափակել են մուտքը սահմանային գիծ

Բելառուսի կառավարությունը սահմանափակել է մեքենաների և մարդկանց մուտքը Գոմելի մարզի երեք շրջանների, որոնք սահմանակից են Ուկրաինային, տարածքների սահմանային գիծ։ Համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի ստորագրած կարգադրությամբ, որը հրապարակվել է չորեքշաբթի ազգային իրավական ինտերնետ-պորտալում։

«Ժամանակավորապես սահմանափակել մուտքը, ժամանակավոր գտնվելը և տեղաշարժը Գոմելի մարզի Լոևսկյան, Բրագինյան և Խոյնիկյան շրջանների սահմանային գիծ»,- նշվել է փաստաթղթում։

Փաստաթղթում նշվել է նաև, որ ժամանակավոր սահմանափակումները չեն տարածվում ֆիզիկական անձանց վրա, որոնք սահմանային գիծ են գալիս ծառայական պարտականությունները կատարելու համար, գալիս են բնակության վայր և հակառակը, ինչպես նաև բացառիկ դեպքերում՝ Պետական սահմանապահ կոմիտեի նախագահի կամ նրա լիազորած անձի թույլտվությամբ։

Որոշումը ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակումից հետո։ Փաստաթղթում դրա գործողության ժամկետը նշված չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ