Ամփոփվել են «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները․ ԿԳՄՍՆ

Ամենադիտվածներ

Բողոքի ակցիա՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները:

Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: 1-ին տասնյակում տեղ են գտել հետևյալ ծրագրերը՝

  • «Արտակարգ իրավիճակներում աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը. հեռավար դասընթացների ստեղծում», Գայանե Սիմոնյան, Լուսինե Ավագյան,
  • «Հայ մշակույթի պատմություն» հեռավար դասընթացի ստեղծում», Մելիք Մկրտչյան,
  • «Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում», Նարինե Մուրադյան,
  • «Էլեկտրոնային կրթական պաշարների ստեղծում», Ռուզաննա Ստեփանյան,
  • «Իսկական բարեկամությունը տարիների փորձություն ունի․․․» հայ-իտալական մանկավարժական-նորարարական միջմշակութային ծրագիր, Անուշ Եդոյան, Անուշ Թորոսյան, Նազիկ Գիշյան,
  • «Հեքիաթն է կանչում», Ալբինե Ազատյան,
  • «Աշխարհագետների գիտահետազոտական շարժում», Անուշ Համբարձումյան, Տիգրան Ենգիբարյան,
  • «Ուսուցիչների հետազոտական հմտությունների զարգացումը սեփական փորձառության ուսումնասիրության միջոցով», Ռոզա Խաչատրյան, Նաիրա Ասլանյան,
  • «Էկո-լաբորատորիաները տարրական դասարաններում», Գայանե Լաչինյան, Նազանի Հարությունյան,
  • «Ուսուցիչ 24/7 ձևաչափով», Հասմիկ Հակոբյան:

«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնութ յուն»

անվանակարգում հաղթող են ճանաչվել «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» և «Դպրոցի կառավարման ծրագիր» նախագծերը: Առաջին ծրագիրը ներկայացրել են ուսուցիչներ Սարգիս Խաչատրյանը և Նարինե Սարգսյանը, իսկ երկրորդը՝ Աննա Բալյանը:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում լավագույնն են ճանաչվել հետևյալ ծրագրերը՝

  • «Մասնագիտական կողմնորոշումը որպես Կարմիրգյուղ համայնքի զարգացման գրավական», Հասմիկ Ումրշատյան,
  • «Հանրակրթական ուսումնական հաստատություններում բռնության ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագիր», Աստղիկ Շահնազարյան,
  • «Էքսկուրսիաները պատմության դասավանդման արդյունավետության բարձրացման միջոց», Լաուրա Գրքիկյան,
  • «Մեդիաիմացությունը և գրականությունը նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ», Լուսինե Կոստանյան,
  • «Դասղեկական աշխատանքների կազմակերպումը դպրոցում», Արմինե Պետրոսյան:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է «Թիմային և արդյունավետ մանկապարտեզ» ծրագիրը, որը ներկայացրել է Փառանձեմ Խանգելդյանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();