fbpx
Աշխարհ

Իրանը ինտելեկտուալ ընկերությունների պատվիրակություն կուղարկի Հայաստան

Իրանի գիտության ու տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի միջազգային համագործակցության վարչությունը Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ կազմված իրանական ընկերությունների ներկայացուցիչներից:

Պատվիրակությունը կգլխավորի այս ոլորտում հայ-իրանական կապերի ընդլայնման գերատեսչության պետը: Պատվիրակությունը Հայաստան կայցելի հունիսի 28-ից հուլիսի 1-ը:

Նախատեսվում է, որ իրանական պատվիրակությունը կմասնակցի իրենց հայ գործընկերների հետ երկրորդ հանդիպմանը, հանդիպում կանցկացնի Հայաստանի տնտեսական պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ կայցելի երկրի արդյունաբերական ենթակառուցվածք:

Այս մասին տեղեկանում ենք Mehr-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ