Իրանական «Press TV» հեռուստաընկերությունը հաղորդել է Վաշինգտոնում իր լրագրողի՝ Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին:
«Մենք տեղեկացված ենք Press TV-ի լրագրող Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին», – ասված է հեռուստաընկերության թվիթերյան էջում:
Նշվում է, որ Խաշեմիի ձերբակալության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նրան պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել, այլ մանրամասներ չեն ներկայացվում: