fbpx
Աշխարհ

Իրանցի դերասանուհիներին, ովքեր հրաժարվում են հիջաբից, արգելվում է նկարահանվել ֆիլմերում

Իրանցի դերասանուհիներին, ովքեր հրաժարվել են հիջաբ կրել, պաշտոնապես արգելվել է նկարահանվել կինոնախագծերում։ Այս մասին հայտնում է Iran International-ը։

Նշվում է, որ նման արտիստների մասնակցությամբ արդեն նկարահանված ֆիլմերը դեռ կթողարկվեն՝ ֆիլմերում զգալի ներդրումներ կատարած կինոարտադրողների շահերը պաշտպանելու նպատակով։ «Սակայն նրանց կարգելվի մասնակցել առաջիկա կինոարտադրությանը»,- ասել է Վերահսկիչ մարմնի ղեկավար Հաբիբ Իլբեյգին։

Կինոռեժիսորների ցանկում, ովքեր այլեւս չեն կարողանա մասնակցել ֆիլմերին, ընդգրկված են այնպիսի հայտնի իրանցի դերասանուհիներ, ինչպիսիք են Բարան Քոսարին, Վիշկա Ասայեշը, Պանտեհա Բահրամը և այլք։

Անցյալ նոյեմբերին երկու հայտնի իրանցի դերասանուհիներ ձերբակալվեցին այն բանից հետո, երբ նրանք հրապարակայնորեն հանեցին իրենց հիջաբները՝ ի նշան կառավարությանը քննադատող ցուցարարների համերաշխության:

Հենգամե Ղազիանին և Քաթայուն Ռիահին բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ հրապարակայնորեն աջակցել են ցույցերին՝ կապված 22-ամյա Մահսա Ամինիի ողբերգական պատմության հետ, ով ծեծի էր ենթարկվել ոստիկանական բաժանմունքում՝ հիջաբը սխալ կրելու համար։ Դրա պատճառով երկրում բողոքի ցույցեր սկսվեցին, իրանցի կանայք սկսեցին զանգվածաբար կտրել իրենց մազերը և այրել հիջաբները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ