fbpx
Աշխարհ

Իրանցի ռեժիսորը բանտարկվել է՝ Կաննում առանց թույլտվության ֆիլմ ցուցադրելու համար

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն իրենց աջակցությունն են հայտնել իրանցի ռեժիսորին, ո8n ազատազրկման է դատապարտվել իր ֆիլմը Կաննում առանց Իրանի իշխանությունների թույլտվության ցուցադրելու համար։

Սաիդ Ռուսթայը, ով 2022 թվականի փառատոնին ներկայացրել է իր «Լեյլա եղբայրներ» ֆիլմը, այս շաբաթ դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ «ընդդիմության քարոզչությանը աջակցելու համար»։ Նույն ժամկետը տրվել է պրոդյուսեր Ջավադ Նորուզբեգիին։

Ինչպես գրում է Etemad թերթը, Ռուսթայը և Նորուզբեգին կանցնեն ժամկետի մեկ քսաներորդ մասը, այսինքն՝ մոտ ինը օր, իսկ մնացածը կհետաձգվի հինգ տարով։ Դատավճիռը կարող է բողոքարկվել։

Տարկետման ժամանակահատվածում դատապարտյալները պետք է անցնեն կինոարտադրության հիմնական դասընթաց և ձեռնպահ մնան կինոյի այլ մասնագետների հետ շփվելուց, գրում է թերթը։

Մարտին Սկորսեզեն խնդրագիր է հրապարակել ի պաշտպանություն ռեժիսորի, իսկ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները դատավճիռն անվանել են Իրանի իշխանությունների կողմից խոսքի ազատության հերթական լուրջ խախտումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ