Իրանի ԱԳ նախարարը տեղյակ չի եղել Սիրիայի նախագահի այցի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն անցած շաբաթ ներկայացրել էր հրաժարականի իր դիմումը, տեղյակ չի եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Թեհրան այցի մասին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Կասեմին:

Խոսնակն այս առնչությամբ պարզաբանել է, որ Զարիֆը մինչև այցի ավարտը տեղեկություն չի ունեցել հյուրերի մակարդակի մասին։

Հասեմին հավելել է, որ Զարիֆը հրաժարականի որոշումը կայացրել է՝ առաջնորդվելով «ոչ թե անձնական դրդապատճառներով, այլ դրական ազդեցություն գործելու նպատակով, որպեսզի դիվանագիտական գերատեսչությանը վերադարձվի նախկին դիրքը երկրում»։

Նշենք նաև, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին չէր ընդունել նախարարի հրաժարականը:

Ամենաթարմ