Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ամերիկյան անօդաչուի ներխուժումն իր երկրի օդային տարածք

Հրապարակող՝

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է արաբական մի շարք պետությունների անհիմն պահանջները

Ամենադիտվածներ

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հինգշաբթի հրապարակված հայտարարությունում դատապարտել է ԱՄՆ ռազմական դրոնի ներխուժումն Իրանի օդային տարածք։ Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։

Իր հայտարարությունում Մուսավին բողոք է հայտնել ընդդեմ «ագրեսիվ և սադրիչ քայլի իր երկրի օդային տարածքի խախտման առնչությամբ»։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Իրանի սահմանը խախտելու պատասխանատվությունն ընկնում է ներխուժումն իրականացրած կողմի վրա։

Ավելի վաղ ԻՀՊԿ հրամանատարությունը տեղեկացրել էր ամերիկյան անօդաչու սարքի մասին, որը խփվել էր Իրանի օդային տարածքում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը պնդում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածքում։

Դրանից հետո ԻՀՊԿ հրամանատար Հուսեյն Սալամին ասել է, որ Իրանի սահմանը խախտած թշնամին կոչնչացվի։

 

Ամենաթարմ