Իրանի առաջին ալիքով մեկնարկել է «Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս» խորագրով վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրությունը։
Այս մասին հայտնում է ParsToday-ը։
Նշվում է, որ ֆիլմաշարի առաջին ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։
Ըստ աղբյուրի՝ վավերագրական ֆիլմերում պատմվում է Հայաստանի ու Իրանի մշակութային ընդհանրությունների ու հարևանության մասին, ներկայացվելու են երկու երկրների տնտեսական համագործակցության ու Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների արտահանման հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվելու են հայաստանցիների կարծիքները Իրանի ու իրանցիների մասին։
Նշվում է նաև, որ ֆիլմաշարում նկարահանվել են մի շարք փորձագետներ ու դիվանագետներ։