fbpx
Իրավական

Իրանի կողմից հետախուզվող անձը «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 08.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերման ենթարկվել ԻԻՀ 42-ամյա քաղաքացի Ալի Ղ.-ն, որը 2015թ. նոյեմբերի 17-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության համար:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ալի Ղ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ