Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՌԴ կմեկնի Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։
Այս մասին այսօր հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խադիբզադեն։
Նա նշել է, որ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվելու են օրակարգում դրված մի շարք թեմաներ, այդ թվում երկու երկրների համագործակցությունը մշակութային, քաղաքական ու տեխնոլոգիական առումներով։
ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ հանդիպումը կտա իր դրական արդյունքները։