Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը մոտ է ակումբը լքելուն, քանի որ հակասություն կա ակումբի ղեկավարության ու ակումբի բժշկական շտաբի մոտեցումներում՝ կապված իր առողջական խնդրի հետ։
Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ «Ռեալի» բժիշկները խորհուրդ են տվել Ազարին գնալ վիրահատության, բայց ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ է եղել դրան, քանի որ այդպես նա երկար ժամանակով կկորցներ բելգիացուն։
Նշենք նաև, որ մադրիդյան ակումբը նույնպես պատրաստական է հրաժեշտ տալ Ազարին։ Օրինակ՝ օրերս հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ծրագրում է բելգիացուն փոխանակել «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի հետ։