Իրանւ շարունակում է իր լայնածավալ զորավարժությունները երկրի սահմանների մոտ։
Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի հերթական զորավարժությունը՝ այս անգամ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում։
Այս մասին հայտնում է տեղական Isna գործակալությունը:
Նշվում է, որ զորավարժությունների մասին հայտարարությունն արել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին։
Զորավարժության ժամանակ կօգտագործվի զրահատեխնիկա, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ ու հրետանի։
Ըստ աղբյուրի՝ զորավարժության նպատակը Իրանի ԶՈւ-ի մարտունակության աստիճանը ստուգելու, այն բարձրացնելու, ինչպես նաև ռազմական տեխնիկան ստուգելու նպատակով է արվում։