fbpx
Իրավական

Իրանի քաղաքացին առանց փաստաթղթերի ներմուծել է 1900 տոննա միրգ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությյունում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։

այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվությանև հասարակայնւթյան հետ կպերի վարչությունից:

Այսպես` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից հիմնադրվել է «Սիամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ներմուծվել է շուրջ 1900 տոննա միրգ, որն ըստ ձեռք բերված տեղեկությունների, ամբողջությամբ իրացվել է, սակայն հարկային հաշվարկներում չի արտացոլվել։

Կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ ընկերության տնօրենը հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով նախաքննության շրջանակում ընկերության տնօրենը տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել է հարկային հաշվարկները և վերականգնել է պատճառված վնասի մի մասը, իսկ մյուս մասը պարտավորվել է վերականգնել սեղմ ժամկետում։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն միրգ-բանջարեղենի մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողներին հորդորում է հարկային մարմին ներկայացված հաշվարկներում չխեղաթյուրել միրգ-բանջարեղենի ձեռքբերման և իրացման իրական գներն ու քանակները, ձեռնպահ մնալ մեծածախ եղանակով ապրանքների իրացումները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով և գների թերհայտարարագրմամբ ձևակերպելուց, ինչպես նաև արհեստականորեն ձևավորված ավելացված արժեքի հարկի դեբետները հետ ստանալուց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ