Օրերս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացվեցին։ Դրանք իրացնելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ հունիսի լույս 12-ի գիշերը Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա և 25-ամյա երիտասարդները Մեղրիի մաքսակետում ենթարկվեցին մաքսային զննման։ Նրանցից ավագի մոտ հայտնաբերվեց 56 գրամից ավելի քաշով մեթամֆետամին, իսկ կրտսերի՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: